Հրատապ թեմա Աշխարհում
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր մտահոգությունն է արտահայտում
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր մտահոգությունն է արտահայտել այսօր Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009 թ.
Տնային տնտեսությունների կենսամակադակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի հրապարակումից անմիջապես հետո:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն` 2009 թ. Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ էր, մինչդեռ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ:
«Մանկական աղքատության մասին նոր տվյալները չափազանց մտահոգիչ են: Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամից առավելագույնը տուժել են երեխաները: Այս իրավիճակը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ թե երեխաների, քանի որ նրանք կարող են զրկված լինել իրենց հիմնական իրավունքներից և թե երկրի ընդհանուր զարգացման վրա»,- շեշտեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Լեյլի Մոշիրին:
Դժբախտաբար, 2011թ. պետական բյուջեն, որը վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից, բավարար չէ աղքատության պայմաններում ապրող երեխաների իրավիճակը բարելավելու համար: Կրթության և առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումները մնում են ցածր` համեմատ այլ ցածր եկամուտ ունեցող երկրների և դեռևս չեն հասել Կայուն Զարգացման Ռազմավարության մեջ նշված մակարդակին:
Ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ Հայաստանում մանկական բնակչության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենակարիքավոր և զրկված խումբն են հանդիսանում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներից 70 տոկոսն աղքատ է և 13 տոկոսը` ծայրահեղ աղքատ:
Ուսումնասիրության համաձայն ծայրահեղ աղքատ երեխաների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Լոռվա մարզում` 9 տոկոս, մինչդեռ ընդհանուր մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են:
Ընտանեկան նպաստները շատ կարևոր են ծայրահեղ աղքատ ընտանիքների համար և առանց դրանց` ծայրահեղ աղքատ երեխաների տոկոսը կկրկնապատկվեր` աճելով 4.5 տոկոսից մինչև 9.1 տոկոս: Ի տարբերություն ընտանեկան նպաստների` երեխաներին տրվող նպաաստները էական ազդեցություն չունեն ընդհանուր մանկական աղքատության ցուցանիշների վրա, քանի որ այդ տեսակի նպաստ ստացող ընտանիքների ցուցանիշը շատ ցածր է:
«Երեխաների համար աղքատությունը նշանակում է թերսնուցման բարձր ցուցանիշներ, երեխայի բարեկեցության և ընդհանուր զարգացման համար հիմնական պայմաններից զրկում: Այդ իսկ պատճառով մանկական աղքատության խնդրի լուծումը չի կարող սպասել, մինչև որ ֆինանսական պայմանները բարենպաստ դառնան: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի վերաուղղորդումը կարող է նվազեցնել մանկական աղքատության կործանարար հետևանքները և կոտրել աղքատության միջսերնդային շղթան, որը սպառնում է մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում:
20.12.2010 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ